«Գրի՛ր»-ի հերթական հերոսները…


Ահա և մեր 9-րդ՝ բանաստեղծությունների մրցույթի հաղթողների լուսանկարները և հակիրճ կենսագրական տվյալները:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք և՛ մրցանակակիրներին և՛ բոլոր մասնակիցներին…

 

Նարինե Բալասբեկյան, 1-ին հորիզոնական

Նարինե Ալեքսանդրի Բալասբեկյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում: 1980 թվականին գերազանցության ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 141 դպրոցը, Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը, 1986 թվականին` Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվիչ տեխնիկայի և զուգահեռաբար նույն թվականին գերազանցության դիպլոմով` նույն հաստատության բժշկական կիբեռնետիկայի ֆակուլտետները: 1994 թվականից աշխատում է Երևանի թիվ 141 միջնակարգ դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի, 2004-ից` նաև որպես փոխտնօրեն դաստիարակության և կազմակերպչական գծով:

2008 թվականին տպագրվել է նրա «Կապույտ անուրջներ» առաջին ժողովածուն, 2009 թվականին` «Հայելու առջև»-ը: 2010 թվականից Հայ գրողների միավորման անդամ է:

narine

Հերիքնազ Հակոբյան, 2-րդ հորիզոնական

Ծնվել եմ 1976թ. հունվարի 2-ին ապրում եմ Երևանում: Կրթություն և մասնագիտություն չունեմ

207491_171507589650748_1676128084_n

Թերեզա Հակոբյան, 3-րդ հորիզոնական

Անունս Թերեզա Հակոբյան է: Ծնվել եմ 1987թ.-ի հունվարի 13-ին: Ավարտել եմ Սիամանթոյի անվան դպրոցը: Սովորել եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում: Սովորում եմ ֆրանսերեն: Սիրում եմ նկարել: Նկարում եմ: Ստեղծագործում եմ 12 տարեկանից: Սիրում եմ երաժշտություն, շներին ու գույներ, լիքը լիքը գույներ:

72515_619204424781040_12241111325828_n

Արմինե Մամյան, Ընթերցողի համակրանք

27 տարեկան եմ: Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ, երկրորդով՝ հաշվապահ: Ստեղծագործում եմ մանկուց, սակայն գործերս երբեք տպագրության չեմ հանձնել:

SAM_5581

Оставьте комментарий